Ինչպես է կազմակերպվում պահեստազորից և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին, ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցումը

Իրավաբան.net-ը պարբերաբար հարցեր է ստանում 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմիցսանձազերված պատերազմի ժամանակ պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտականգործողություններին և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամականփոխհատուցման վերաբերյալ։

Մեզ հետ զրույցում իրավաբան Վաչե Բաղդասարյանը հայտնեց, որ «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքի համաձայն զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց է:

«Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետականծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանվածսկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան:

Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներինհամապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայությանստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ` պաշտոնային դրույքաչափ), օրենքովսահմանված կարգով տրվող հավելումներից և լրավճարներից»,-նշեց իրավաբանը։

Զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչիմիջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի և զորահավաքային զորակոչիմիջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:

Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ և պետականծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդմասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկմանգործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի (66․140 ՀՀ դրամ)արտադրյալով:

Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանմասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնիխմբի սանդղակի գործակիցների միջոցով:

Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում էպաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամականմեծությամբ և տրվում է` ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանվում է «Զինվածուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարարծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումներիտրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության2014թ․–ի հուլիսի 3-ի N 712-Ն որոշմամբ:

Պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին և ՀՀ սահմաններիպաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցման չափը կարող է տարբեր լինել, ելնելովայն հանգամանքից, թե անձը կոնկրետ պատերազմական իրավիճակում կամավոր հիմունքերով կամպահեստազորում հաշվառված լինելու ժամանակ որտեղ, ինչ պայմաններում և ինչ կարգավիճակով էմասնակցել մարտական գործուղություններին կամ ՀՀ սահմանների պաշտպանությանը, ուստինպատակահարմար է նշված հարցի հետ կապված մանրամասն պարզաբանում ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներով՝ 1-28 կամ (+37412) 21-00-00, կամ դիմել զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *