«Ինչքա՞ն պետք է որոշեն, մինչև էդ երեխեքը մեռնե՞ն…, պիտի երեխեքը մեռնեն, որ իրենք հանգստանա՞ն…». մանկահասակ տղան՝ ՄԱԿ-ին

«Ի՞նչ է նշանակում սպասեք մինչև մեր գլխավորը կասի… ոչ միայն ակցիայի մասնակիցներին, այլ նաև ողջ ազգին սա դուր չի գալիս։ Սպասենք ևս մեկ, երկու, երեք օ՞ր և քանի՞ զոհ մենք կունենանք այդ օրերի ընթացքում։ Գլխավորը հիմա մեր տղաներն են, որ հենց հիմա սահմանին զոհվում են»,- ասում է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքված արցախցի կանանց և երեխաների մասնակցությամբ անցկացվող մարդաշատ ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են հավաքվել արցախա – ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախից Հայաստան տեղափոխված կանայք և երեխաները, որոնց էլ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ են միացել հայ արվեստագետների և բնակիչների ստվար խմբեր։

Մարդիկ ակնկալում են միջազգային ատյանների անհապաղ գնահատականը՝ արցախա – ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով արդեն 22 օր չդադարող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

«Ի՞նչ է սա նշանակում՝ հանցակից լինել տեռորի՞ն։ Մենք հիմա սա ո՞նց ընդունենք։ Ուրբաթ օրվանից այստեղ ենք, ասում են՝ մենք ուժերի ներածին չափերով ամեն ինչ անում ենք։ Ասեցին, որ Երկուշաբթի պատասխան կլինի։ Մղկտալով սպասեցինք։ Հիմա նորի՞ց պետք է սպասենք։ Սա նշանակում է՝ գնացեք նստեք նորից մղկտացեք։ Ոչ մի դեպքում չենք սպասելու, հենց այսօր պատասխան են տալու, հենց այսօր սանձազերծեն տեռորիստ Ալիևին և ճանաչեն Արցախի անկախությունը»,- ասում է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի մասնակից զայրացած կինը։

«Հազար երեխա է զոհվում Արցախում, իսկ սրանք էստեղ որոշում են կայացնում։ Ինչքա՞ն պետք է որոշեն, մինչև էդ երեխեքը մեռնե՞ն…, պիտի երեխեքը մեռնեն, որ իրենք հանգստանա՞ն…»,- այս բառերի հեղինակն այս պահին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքված բողոքի ցույցի մանկահասակ պատանին է, որ միջազգային կառույցից անհապաղ պատասխան է պահանջում իր հայրենիքում կատարվող ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական խելագար ագրեսիայի համար։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *