Ինչ գործով է Գագիկ Ծառուկյանը կանչվել ԱԱԾ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել է, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով:

«Ընտրակաշառքի գործով են կանչել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:

«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով, դուք կանչվում եք որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության»,- նշվել է ծանուցման մեջ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *