Ինչ տեսք ունի Հրաչյա Հակոբյանի առանձնատունը (Տեսանյութ)

Ինչ տեսք ունի Հրաչյա Հակոբյանի առանձնատունը

Armlur.am-ը եղել է Ձորաղբյուրի 3-րդ թաղամասում, որտեղ գտնվում է իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը:

Մենք զրուցել ենք պատգամավորի առանձնատան հարակից տարածքում բնակվող հարեւանի հետ, որը պատմեց, որ ոչ միայն իրենց բնակության վայրը զրկված է խմելու եւ ոռոգման ջրից, գազից այլ նաեւ ճանապարհները անմխիթար վիճակում են գտնվում, ինչի համար այդ տարածքում առանաձնատուն գնելը շատ մատչելի է, իսկ կողքի շինությունն էլ 10 հազար դոլարով կարելի է գնել:

Մեր զրուցակիցը պատմել է նաեւ, որ իրենք տարիներ շարունակ ջուր են «կրում» տարբեր տեղերից, իսկ տունը ջեռուցում են փայտանյութի միջոցով, ոռոգումն էլ մնացել են անձրեւի «հույսին»:

Նշենք, որ պատգամավորի գնած տունը 500 քմ է, մեր այցելության ժամանակ այնտեղ մարդ չկար, հարեւանն էլ մեզ հայտնեց, որ այնտեղ մարդ չի բնակվում:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *