Իշխանականներն այսօր էլ Գառնու տաճարում են փարթի անում (Video)

Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում (Տեսանյութ)

Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում մեծ փարթիից հետո, հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում։

Տեսանյութը ստորև

Հայաստանում շարունակում են պարետատան սահմանած կանոններն անտեսելով, օրենքը շրջանցելով բազմամարդ հավաքներ անցկացնել։ Երեկ, օրինակ, Սևանի լողափերից մեկում իշխանական խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ մեծ փարթի էր կազմակերպվել, որտեղ բոլորը առանց դիմակի են։

Այսօր էլ նմանատիպ մեծ միջոցառում է կազմակերպվել Գառնու տաճարի տարածքում, որտեղ դարձյալ մարդիկ առանց դիմակի են և չեն պահպանում սոցիալական հեռավորությունը։ Միջոցառումն այս պահին էլ դեռ շարունակվում է։

Սա ևս մեկ անամ գալիս է ապացուցելու, որ Հայաստանում պարզապես թքած ունեն օրենքների, առավելևս՝ պարետատան ահմանած կանոնների վրա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *