Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մտադիր են զորավարժություններ անցկացնել, որոնք կընդգրկեն երկրի տարածքի կեսից ավելին:


     «Velayat Sky-99-ի պահապանները» ծածկագրով հակաօդային պաշտպանության զորավարժությունները, կսկսվեն չորեքշաբթի օրը, հայտնել Է զորավարժությունների հրամանատարը։ Հայտնում է Tasnim news agency-ին։


     Գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտարարել է, որ զորավարժությունը, որում ներգրավված են բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, ուղղված է մարտունակոության բարձրացմանն ու ամրապնդմանը: 
     Հրամանատարի խոսքով՝ առաջիկա զորավարժություններին կներգրավվեն հայրենական արտադրության հրթիռային համակարգերի տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև կապի համակարգեր, որոնք օդային սպառնալիքներին հակազդում են փոքր, միջին և մեծ բարձրություններում:


     Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը նախատեսում են զորավարժությունների ժամանակ օդ բարձրացնել կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու թռչող սարքեր, հավելել է նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *