Իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են. հնարավոր են ձերբակալություններ (ուղիղ)

Իրավապահները  վաղ առավոտից  գտնվում են  ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատան:  Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս պահին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Ծառուկյանի առանձնատուն:

Ըստ  նախնական տեղեկությունների՝ կատարվում է խուզարկություն, հնարավոր են ձերբակալություններ: 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ  « կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *