«Լավ եմ արել». Ալլա Լևոնյանը Ռիտա Սարգսյանի առաջ խոնարհվելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհի Ալլա Լեւոնյանն անդրադառնալով Ռիտա Սարգսյանի համար համերգն ընդհատելուն, ասաց, որ լավ է արել: «Համերգի ընթացքում բազմաթիվ անակնկալներ, համերգային նորամուծություններ կային։

Ձեր երկրպագուներն ականատես եղան, թե ինչպես կարող եք Ձեր երգը հանկարծակի ընդհատել եւ ողջունել ուշացումով եկած առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։ Շատերի համար դա ոչ այդքան հաճելի անակնկալ էր։

– Անպայման պետք է մի բիծ որոնե՞ք։ Համերգը շատ լավ անցավ ես շատ գոհ եմ արդյունքներից, հիանալի ստացված համերգ էր։ Ամեն ինչ նախատեսվածից էլ լավ անցավ: Ես եմ որոշում՝ ում՝ երբ ողջունեմ, ինչպես արձագանքեմ, համերգիս ընթացքն ինչպես կառավարեմ։

Իմ իրավասությունն է՝ երգս իմ ցանկացած պահի ընդհատել, ավելացումներ, լրացումներ անել։ Լավ եմ արել, որ այդպես եմ արել, դա իմ իրավունքն է։ Կարող եմ ասել նաեւ, որ այս իմ արարքը նման էր յուրօրինակ անակնկալի, որին երկրպագուներս համարժեք արձագանքեցին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *