Լավ լուր.233 միլիոն դրամ կտրամադրվի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին

ԿԳՄՍ

նախարարությունը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին։

«Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները,

որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ:Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար շահառուները կնույնականացվեն,

ամբողջական ցուցակը կփոխանցվի Պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին: Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստի վճարումը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *