Լարված իրավիճակ՝ զորամասում. ծնողներից մեկը հարվածեց գցեց հրամանատարի գլխարկը

Էջմիածնի զորամասում լարված իրավիճակը շարունակվում է: Այստեղ են մտել անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնց հետ հանդիպում է հրամանատար Արսեն Աբգարյանը:

Ծնողները պահանջում են Աբգարյանից իրենց մոտ բերել գեներալ Անդրանիկ Մակարյանին, ով տվել է տղաներին առաջնագիծ տանելու հրամանը՝ իմանալով, որ նրանք զրահաբաճկոն չունեն:

Ծնողները նաև Աբգարյանից պահանջում են հանել համազգեստն ու միանալ իրենց: Քիչ առաջ ծնողներից մեկը հարվածեց ու գցեց հրամանատարի գլխարկը:

Լարված խոսակցությունից հետո Աբգարյանն ասաց, որ հիմա գնում է զանգահարելու ղեկավարությանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *