Լիլի Մորտոյի ՝ 34-ամյակին նվիրած սիրելիի թանկարժեք նվերը ՖՈՏՈ

Այսօր մոդել Լիլի Մորտոյի  ծննդյան տարեդարձն է։ Մոդելը նշում է ծննդյան 34-ամյակը։ Ծննդյան մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Լիլի Մորտոյի հետ։

«Այս տարի լրանում է իմ 34-ամյակը։ Տարեդարձս նշում եմ տանը, womens club-ի եւ մի քանի բարեկամների հետ, այսպես ասած, տնական միջավայրում»,-ասաց Լիլին։

Նրա խոսքով  շատ գեղեցիկ եւ թանկարժեք նվերներ է ստացել սիրելիի կողմից․ «Հիմնականում ստացել եմ ծաղիկներ, թանկարժեք հեռախոս եւ այլ նվերներ, իսկ womens club-ի աղջիկներն ամեն մեկն իմ ճաշակին համապատասխան նվերներ է նվիրել»։

Հարցին՝ ինչ երազանքներ եւ նպատակներ ունի այս տարվա հետ կապված, մոդելը նշում է, որ արդեն երկու տարի է, ինչ կատարվում են նրա բոլոր երազանքներն ու նպատակները։

«Երազանքներս քիչ-քիչ իրականանում են։ Ես ինքս փորձում եմ դրանք իրականացնել։ Շուտով իմ կյանքում սպասվում է լուրջ փոփոխություն՝ հարսանիք, հայկական ավանդական չեմ սիրում, ուրիշ ձեւով կլինի, որի մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել»,-հավելում է Լիլի Մորտոն։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *