ԼՂ է վերադարձել 38 հազար փախստական, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով

ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հումանիտար աջակցության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ մանրամասներ:

Ըստ գերատեսչության՝ Ստեփանակերտում շարունակվում են ինժեներական հետախուզական աշխատանքներն ու տեղանքի ականազերծումը: Մաքրվել է 8 հեկտար տարածք, 7 կմ երկարությամբ ճանապարհ, այդ թվում՝ Ստեփանակերտի մարշալ Բաղրամյանի անվան փողոցը, ինչպես նաև 50 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացման համար տեղանքից դուրս է բերվել 51 չպայթած զինամթերք:

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ընդհանուր առմամբ 38 341 փախստական: Ռուս բժիշկներն Այգեստան բնակավայրում ամբուլատոր բուժօգնություն են ցուցաբերել 23 տեղացիների:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում խախտման մեկ դեպք է արձանագրվել: Ռուս խաղաղապահների գործողությունների շնորհիվ կանխվել է իրավիճակի հետագա սրման հավանականությունը»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *