Լցոնած կարտոֆիլ, անմոռանալի համով ու խենթացնող բույրով այս ուտեստի նկատմամբ ոչ ոք անտարբեր չի մնա

Ներկայացնում ենք հիանալի ուտեստ, որը կարելի է մատուցել ինչպես տոնական սեղանին այնպես էլ  ընտանեկան ջերմ մթնոլորտում ընթրիքին: Համտեսողները շատ գոհ կմնան և անպայման կխնդրեն բաղադրատոմսը:

Բաղադրիչները՝

  • կարտոֆիլ — 4 հատ (խոշոր)
  • ձու — 2 հատ
  • թթվասեր — 125 գր
  • պանիր քերած — 1 գր
  • սոխ կանաչ աղ պղպեղ սև:

Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը լվանալ, չորացնել, առանց կեղևազրկելու վրան ձիթայուղ քսել և դնել 220 աստիճան տաքացրած ջեռոց 40-50 րոպեով: Կարտոֆիլը պետք է ամբողջովին եփվի:

Հեռացնել տաք կարտոֆիլի վրայի շերտը, զգուշությամբ հանել միջուկը: Խառնել ձուն, թթվասերը, քերած պանրի կեսը, կտրատած կանաչ սոխը, համեմել աղ և պղպեղով, այնուհետև ավելացնել կարտոֆիլի միջուկը և լավ խառնել:

Լցոնել կարտոֆիլը ստացված միջուկով, վրան քերած պանիր շաղ տալ և տեղափոխել ջեռոց 10-15 րոպեով:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *