Լևոն Արոնյանի և սիրելիի նոր լուսանկարները

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի նոր սերը՝ Անիտա Այվազյանը, համատեղ նոր կադրեր է զետեղել իր էջում։ Հրաշք լուսանկարներն արվել են Մարկուս Միլլերի բեռլինյան համերգին, որտեղ զույգը հիանալի ժամանակ է անցկացրել։ Օրերս նրանք մեկնել են Բեռլին, որտեղ բնակվում է Լևոնի ընտանիքը, և նա շատ ժամանակ է անցկացնում այնտեղ։

Անիտան սիրառատ հանդիպման համար վառ կարմիր զգեստ է ընտրել՝ բաց մեջքով և խորը լանջաբացվածքով։ Նա վառ դիմահարդարում է ընտրել՝ ընդգծելով գեղեցիկ շուրթերը։ Վարսերը գեղեցկուհին ալիքաձև է հարդարել և բաց թողել։

Լուքն ամբողջացնում են նրա գեղեցիկ զարդերը՝ խոշոր ականջօղերը և գեղեցիկ կախազարդը։ Լևոնը վարդագույն — կապույտ շապիկ է կրում։ Զույգը հրաշալի տեսք ունի։

Նրանք սիրառատ ժպտում են և զվարճանում։ Կադրերից մեկում Անիտան փորձում է սիրելիի ակնոցը և լուսանկարվում։

Անզեն աչքով երևում է՝ զույգը սիրահարված է և անչափ երջանիկ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *