Խ՞ի մեր տան դեմն ասֆալտ չեն անում. Սևանցի փոքրիկը վազելով նետվեց Փաշինյանի գիրկը

Սեւան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությունից հետո երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կենտրոնից, մուտքի մոտ փոքրիկ տղան վազելով նետվեց վարչապետի գիրկը։

Փոքրիկ վարչապետին դիմեց. «Ուզում եմ ձեզ հետ նկարվել։ Բա մեր թաղը ե՞րբ եք ասֆալտապատելու»։

Վարչապետն էլ դիմելով Սեւանի քաղաքապետին՝ ասաց. «Հարց ա տալիս՝ պատասխանի»։

Վարչապետը հարցրեց փոքրիկի մայրիկի նրանց տան հասցեն, քաղաքապետն էլ վարչապետին հայտնեց, որ այսօրվանից արդեն սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։

Վարչապետը ներկաների փոքրիկներին բաժանեց քաղցրավենիքներ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *