Խնդրում եմ ինձ դասեր տալուց առաջ մտածել. Զարուհի Բաթոյանը՝ պատերազմական օրերին իր ստացած պարգևավճարի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանy Facebook-ի իր էջում անդրադարձել է պատերազմական օրերին իր ստացած պարգևավճարի հարցին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի սիրելիներ,

ես իմ ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ՝ ինչ է բարեգործությունը, փոխօգնությունը, աջակցությունը, և որևէ բան իմ կյանքում չի փոխվել, բացի ծավալներից:

Բայց ես չեմ պատրաստվում հրապարակային դարձնել այդ ոլորտի իմ գործունեությունը, միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ դադարեն բամբասանքներ տարածել և խեղաթյուրել փաստերը:

Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը:

Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում: Եվ դա անում եմ հիմնականում իմ աշխատավարձով ու պարգևավճարներով:

Շնորհակալություն»:

Նշենք, որ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ եւ 962 հազար 305 դրամ պարգեւավճար (օգոստոս ամսվա համար):

Սեպտեմբերին ստացված ողջ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459 հազար 577 դրամ աշխատավարձ եւ 896 հազար 800 դրամ պարգեւատրում (սեպտեմբեր ամսվա համար)»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *