«Խոսեցի Էրիկի հոր հետ. վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին». Ն. Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։

Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։

Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որևէ տեղեկատվություն չի եղել։

Էրիկը կռվել է Ջաբրայիլում։

Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։

Էս պահին արդեն Կարմիր Խաչն սկսել է իր գործն անել։ Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։

Իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերների, ովքեր զբաղվում են ռազմագերիների խնդիրներով: Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *