Խտացրած Կաթով և Բանանով Ռուլետ։ Նման Համեղ Ռուլետ Դուք Դեռ Երբեք Չեք Պատրաստել

Բաղադրիչներ

բանան — 2 հատ

կարագ — 50 գր

ընկույզ — 60 գր

ձու — 3 հատ

խտացրած կաթ եփված — 1 բանկա

ալյուր — 150 գր

շաքարավազ — 3 ճ/գդ

Պատրաստման եղանակ Ձվերն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք ալյուրը և նուրբ խմոր պատրաստում:

Այնուհետև ձևամանը յուղաթղթապատում ենք, խմորը լցնում ենք, տարածում և թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:

3. Խտացրած կաթն ու կարագը հարում ենք և համասեռ զանգված ստանում: Խմորը հանում ենք, վրան կրեմ քսում, շարում բանաններն ու ռուլետանման փաթաթում:

4. Ահա այսպիսի արդյունք ենք ստանում:

5.Ահա և վերջ: Ընկույզները մանրացնում ենք և զարդարում ռուլետը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *