Ծառուկյանը պետությանը պատճառել է 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին մի քանի տասնյակ խուզարկություններ է իրականացնում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը:

Armtimes-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ վերաբերում է

Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։

Ըստ աղբյուի՝ ԱԱԾ-ը շուտով վերը նշվածի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածելու:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *