Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա. Դանիել Իոաննիսյան

Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա և այլն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա և այլն… Բացատրեմ, թե ինչպես։

Դատելով ընտրակաշառք բաժանողին` մենք նվազեցնում ենք հետագայում դրա կրկնման վտանգը։ Ընտրակաշառքը ընտրակեղծարարության տարատեսակ է։ Իսկ ընտրությունները կեղծում են, որ մի խումբ անձանցով տիրանան ժողովրդի բարիքներին։

Եթե ապագայում ընտրությունները չկեղծվեն, ապա ժողովրդի բարիքները կմնա ժողովրդին։

Դրա համար ընտրակեղծիքներով զբաղվողները պետք է դատվեն, որ այդ ճանապարհով այլևս ժողովրդի բարիքներին չտիրանան»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *