Ծեծկռտուք Սևանա լճի տարածքում՝ կանանց, տղամարդկանց ու ոստիկանների միջև․ պատճառը դիմակ չդնելն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։


Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել են,որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է,բաց տարածքում»։

Կռվին միջամտել են նաև կանայք։ Մոտ տասը րոպե տևած ծեծկռտուքի ընթացքում հարվածներ են հասցրել նաև ոստիկանության ծառայողներին, հայհոյել են նրանց, իսկ ծեծկռտուքից որոշ ժամանակ անց կռվի մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայողի հասցեին հայհոյանք է հնչեցրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *