Ծնողները համաձայնել են իրենց որդուն uպանած դիվերuանտներին տալ Ադրբեջանին՝ հանուն հայ ռազմագե րիների վերադարձի

Սմբատ Ցականյանը 17 տարեկան էր, երբ ադրբեջանցի 3 դիվերանտ 2014-ի հուլիսին խաբեությամբ տարան անտառ և դաժանաբար սպանեցին: Զինծառայության պատրաստվող արցախցի պատանու երազանքները կիսատ թողած այս մարդկանցից մեկը ոչնչացվեց, մյուս երկուսը դատապարտվեց երկարատև ազատազրկման: Սմբատի ծնողները դեպքից 6 տարի անց հիշում են դատավարության որոշ մանրամասներ:

Ցականյանները ծագումով Արցախի Չարդախլու գյուղից են, ազգակցական կապ ունեն մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ: Վերջին անգամ Ցականյանների ընտանիքը տնից զրկվել է 2020-ի պատերազմի հետևանքով: Մեխակ և Սարգիս Ցականյանները պատերազմի ամբողջ ընթացքում կռվել են թշնամու դեմ՝ պաշտպանելով Քարվաճառն ու իրենց Սմբատի գերեզմանը:

Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքն ու բազմաթիվ գյուղեր անցան թշնամուն: Ցականյանների տունը Քարվաճառի Նոր Էրքեջ գյուղում է, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ: Սմբատ Ցականյանի գերեզմանը, սակայն, Չարեքթարում է, որը վերջին պահին մնացել է Արցախի կազմում: Ծնողներն ավելի ուշ են իմացել, որ կկարողանան այցելել որդու գերեզմանին:

Դեկտեմբերի 14-ին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով 44 հայ գերի վերադարձավ Ադրբեջանից, փոխարենը թշնամու 12 ռազմագերի է մեկնել Բաքու: Նրանց թվում եղել են նաև Սմբատ Ցականյանին սպանած Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը: Դիվերսանտներին հանձնելու որոշումը կայացնելուց առաջ Արցախի նախագահը խորհրդակցել է Մեխակ և Կարինե Ցականյանների հետ:

Կարինե Ցականյանը խոստովանում է՝ իրենց համար ծանր է եղել այդպիսի որոշումը, բայց ուրախ են 44 հայի փրկության համար: Պատերազմի մասնակցած հայրը վստահ է՝ Արցախը կունենա լավ ապագա, իրենք նոր տուն կունենան Արցախում ու կվերադառնան, որդու հուշաքարն էլ նորից կկանգնի նույն տեղում, իսկ Բաքու վերադարձած դիվերսանտներն արդեն պատժվել են, նրանք նույնիսկ ատելության արժանի չեն:

Սմբատի եղբայրը խնդրել է Արցախի կառավարությանը՝ տուն տրամադրել Չարեքթար գյուղում: Քարվաճառի տարածքում, բայց հայկական բանակի հսկողության տակ գտնվող գյուղում են Սարգիսի եղբոր ու տատիկ-պապիկի գերեզմանները, հայրենի Նոր Էրքեջն էլ մի քանի կիլոմետր է հեռու: Ցանկանում է, որ իր 10 ամսական որդին՝ Մեխակ Ցականյանը ևս Քարվաճառում մեծանա, այնտեղ պետք է ծնվի իր երկրորդ որդին՝ Սմբատ Ցականյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *