Ծնվել է Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի առաջնեկը. ծնողներն աստվածաշնչյան անուն են ընտրել փոքրիկի համար

առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ դերասան Էմիլ Գալստյանն ու կինը` Խամաճիկների թատրոնի դերասանուհի Նելլի Խաչատրյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Այսօր արդեն ուրախ ենք հայտնել մեր ընթերցողներին, որ զույգի առաջնեկը ծնվել է։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել այսօր` ժամը 12։15–ին, 48 սմ հասակով և 2.5 կգ քաշով։

Նելլին Էմիլին արու զավակ է պարգևել։ Ծնողները փոքրիկին անվանակոչել են Մարկ։ Անվան ընտրությունն արել է Էմիլի մայրիկը։ Նորաթուխ մայրիկը նկատեց, որ աստվածաշնչյան անուն են ընտրել իրենց որդու համար։

«Անվան ընտրությունը երեքով ենք արել`ես, Էմիլն ու սկեսուրս։ Մենք շատ հավանեցինք Էմիլի մայրիկի առաջարկն ու մեր առաջնեկին միանգամից կնքեցինք Մարկ անվամբ»,– ասաց Նելլին։

Խոսելով Մարկի հետ առաջին հանդիպման մասին` դերասանուհին ասաց. «Իմ հանդիպումը, բնականաբար, շատ հուզիչ էր։ Չեմ կարող նկարագրել այդ պահը, անբացատրելի զգացողություն էր։ Նույնն էլ Էմիլի մոտ էր։ Ի տարբերություն ինձ` նա հազիվ էր զսպում արցունքները։ Երևի հետո թաքուն հուզված էլ կլինի»։

Ըստ մայրիկի` նորածին փոքրիկը ժամ առ ժամ փոխվում է։ «Ես Էմիլին եմ շատ նմանեցնում, Էմիլը` ինձ։ Կարծում եմ` երկուսիս էլ նման է»,– նշեց Նելլին։

Նելլին հայտնեց, որ որդին լույս աշխարհ է եկել Շենգավիթ բժշկական կենտրոնում` մանկաբարձ–գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանի օգնությամբ. «Շնորհակալ եմ նրան ու բկ–ի ամբողջ անձնակազմին` ջերմ ու մարդկային վերաբերմունքի համար»։

Հիշեցնենք, որ Էմիլն ու Նելլին ամուսնացել են այս տարվա փետրվարին` Մոսկվայում, այնուհետև Հայաստանում իրենց միությունը հաստատել են զագսում։

Ամուսնությունից հետո Tert.am Life–ին տված հարցազրույցում Նելլին ասել էր, որ կյանքի նոր փուլում իրենք շատ երջանիկ են. «Մենք շա՜տ երջանիկ ենք։ Եթե երջանիկ չլինեինք, հաստատ չէինք սկսի միասին ապրել։ Մենք իրար շատ ենք սիրում, դրա համար ամեն ինչ այսքան հապճեպ եղավ»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *