Կապանի քաղաքապետը հայտարարությամբ է հանդես եկել

«Երևի տարածված տեսանյութից արդեն գիտեք, որ ադրբեջանական կողմի սահմանապահներն այս պահին տեղակայված են Կապանի օդանավակայանի հարակից տարածքում:

Բնականաբար, այսպիսի իրավիճակում Կապանում և հարակից գյուղերում ապրող մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, բնական է, որ մարդիկ անհանգիստ են, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Նրա փոխանցմամբ` մարզում ստեղծված իրավիճակով պաշտպանության կազմակերպման հետ կապված հարցերի հետ կապված համագործակցում են Պաշտպանության նախարարության և Ագային Անվտանգության Ծառայության հետ:

Սյունիքից մինչև ճակատ ընկած հատվածը, ինչպես նաև՝ Կապան – Գորիս խնդրահարույց հատվածում հայկական կողմի Զինված ուժերն են պահում»:

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք քաղաքապետը, թե ի՞նչ փաստաթղթի հիման վրա է տեղի ունենում տարածքների ահմազատման պրոցեսը,

Կապանի քաղաքապետը պատասխանում է՝ տեղյակ չէ, իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Սյունիք կատարելիք աշխատանքային այցին,

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը պատասխանում է.

«Ես Փաշինյանին չեմ սպասում, բայց եթե որոշել է, թող գա, ես իրան հարցեր ունեմ տալու…»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *