Կարդացեք այս պատմությունն ու փորձեք չխելագարվել

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ Կարդացեք այս պատմությունն ու փորձեք չխելագարվել։ Նկարում 18-ամյա Հայկ Հարությունյանն է։ Այս տարի էր մեկնել ծառայությանը։ Ջեբրայիլում էր ծառայում։

Պшտերшզմի ընթացքում Հայկն ու ընկերները շրջափակման մեջ են ընկնում, բայց գե րի հանձնվելու փոխարեն որոշում են պատսպարվել Հադրութի անտառներում։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկը կապի է դուրս գալիս և հայտնում, որ իրենք ողջ են։

Ծնողները, իրենց որդիներին փրկելու համար, սկսում են դռնեդուռ ընկած պատկան մարմիններից օգնություն խնդրել։ Ու, երբ վերջապես հանդիպում են փաշինյանի հետ, հայտնում, որ իրենց էրեխեքն անտառներում են, պшտերшզմն արդեն ավարտվել է, տեղանքը մոտավոր պարզ է, ընդամենը պետք է գնան, հանեն էրեխեքին, գիտե՞ք, թե ինչ է պատասխանում փաշինյանը. նայում է օգնականին ու հարցնում՝ «հնարավո՞ր ա հիմի սաղ մարդ լինի անտառներում, ի՞նչ են ուտում էս ցրտին…»։

Դեկտեմբերի վերջին Տող գյուղի մոտ ադրբեջանցիները հայտնաբերում են Հայկին ու նրա 5 ընկերներին ու բոլորին գնդшկшհшրում, հետո էլ պղծnւմ դիшկները։

Դա այն նույն ժամանակահատվածում էր, երբ վարչապետ կոչեցյալն ու իր կողմնակիցներն ասում էին, թե իբր քաղաքական ուժերը ցույցեր են անում, դրա համար չենք կարողանում գե րիներին հետ բերել։ Հայկն ու իր ընկերները անգամ գե րի չէի։ Նրանց փրկելու համար ընդնամենը պետք էր բանակցել, փակել տարածքն ու տղաներին դուրս հանել։ Դրան էլ ընդունակ չեղան։

Շուրջ 90 օր անտառներում հերոսական պայքարից հետո Հայկն իր 5 ընկերների հետ զnhվեց պետության անգործության արդյունքում։

Իսկ ծնողների պատմածը՝ տեսանյութում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *