Կենսախինդ, համարձակ ու բարի Հասոն, Կարոտում եմ քեզ … Մկրտիչ Արզումանյանի հուզիչ գրառումը

Այսօր մեր Հասմիկը կդառնար 40 տարեկան. Կարոտում եմ քեզ … Մկրտիչ Արզումանյանի հուզիչ գրառումը
Կենսախինդ, համարձակ ու բարի Հասոն նույնիսկ այսօր միմիայն դրական հուշեր է արթնացնում իրեն ճանաչողների մոտ: Արտիստուհուն հիշելու այսօրվա առիթը ծննդյան հոբելյանն է, սակայն, ցավոք, առանց նրա:

Հասմիկի լավագույն գործընկերներից մեկը, ով բեմում ու ֆիլմերում մեծ մասամբ հենց Հասմիկի հետ էր տարատեսակ հումորային դերեր կերտում, այսօր սիրելի գործընկերուհու ծննդյան առիթով հուզիչ հրապարակմամբ կիսել է իր սրտի ցավն ու կարոտը:Մ. Արզումանյանը գրառման մեջ իր կարոտն է արտահայտել՝ ասելով, որ այսօր Հասմիկը կդառնար քառասուն տարեկան:

Հասմիկն անկեղծորեն համոզված էր, որ միայն ժպիտով ու բարությամբ կարելի է աշխարհն ավելի լավ ու գեղեցիկ դարձնել:Հասմիկը սոսկ անզուգական ու լավ խաղընկեր չէր կամ տաղանդավոր երգչուհի. նա հուսալի և վստահելի մարդ-անհատականություն էր:

Երեսունչորսամյա դերասանուհին ամուսնանալով ու փախադրվելով Ամերիկա, իսկ օրգանիզմը քայքայող ախտի մասին տեղյակ էին քչերը:Նա հույս ուներ, որ հաղթահարելու է քաղցկեղը, ցանկանում էր բալիկ ունենալ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *