Կինը թաղումից առաջ երկու անգամ «հարություն է առել»

Զիմբաբվեի Հյուսիսային Մատաբելելենդ նահանգի գյուղերից մեկի 99-ամյա բնակչուհու հարազատները վերջինիս հիվանդանալուց և գլխուղեղի կաթված ստանալուց հետո կարծել են, թե նա մահացել է, և թաղման արարողություն կազմակերպել, որի ժամանակ, սակայն, պարզվել է, որ կինը շնչում է, գրում է Bulawayo 24 լրատվականը։  

«Նա մահացավ շաբաթ՝ գիշերվա երեքի կողմերը։ Սկսեցինք թաղմանը պատրաստվել, գյուղի ավագին տեղեկացրինք նրա մահվան մասին, հարևանները հավաքվեցին ու սկսեցին գերեզմանափոս փորել։ Սակայն թաղման արարողության ժամանակ սավանի տակ շարժում նկատեցինք»,- նշել է «հանգուցյալի» մտերիմներից մեկը։  

Նշվում է, որ արարողությունը դադարեցրել են և ծեր կնոջը տուն տարել։ Հաջորդ օրը կինը կրկին դադարել է կյանքի նշաններ ցույց տալ, իսկ մարմինը, ընտանիքի անդամների խոսքով, սառել է։ Ավելի ուշ ընտանիքի անդամները կրկին գնացել են գերեզմանոց՝ արարությունն ավարտին հասցնելու, սակայն կինը կրկին սկսել է շնչել։  

Ավելի ուշ ընտանիքի անդամները որոշել են կնոջը հիվանդանոց տանել, իսկ գյուղի ավագները՝ կախարդներից խորհուրդ հարցնել։   «Մտածում էինք, որ հաշվի առնելով նրա՝ ավանդական կրոնի հետևորդ լինելու հանգամանքը, գուցե կան որոշ արարողակարգեր, որոնք պետք է իրականացվեն»,- նշել են նրանք։  

Այս ընթացքում կինը կրկին մահացել է, սակայն հարազատները չեն շտապել նրան գերեզմանոց տանել և միայն մի քանի ժամ սպասելուց հետո են մարմինը հողին հանձնել։  

Հիվանդանոցի բժշկի խոսքով՝ հարազատների՝ կնոջը մահացած համարելու պատճառը նրա անգիտակից լինելը և թույլ սրտխփոցն են եղել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *