Կլինի՞ վաղը հրավառություն չանեք․․․հարգեք էն մարդկանց, որոնց շնորհիվ դուք ապրում եք, հարգեք նրանց ընտանիքներին, զսպեք ձեզ․․․

Կլինի՞ վաղը հրավառություն չանեք․․․ Բնականաբար, մենք մեր հետագա ամբողջ կյանքում մեզ չենք զրկելու առիթներին ուրախանալուց, բայց գոնե թողեք մի քիչ էլ անցնի․․․ Դրեք տոնածառ, ուրախացրեք ձեր երեխաներին, նվերներ արեք միմյանց, բայց մի տժժացեք, հրավառություն մի արեք․․․

Գիտե՞ք, մեր խնդիրներից մեկն էն է, որ մեր ազգը ծայրահեղությունից ծայրահեղություն է․ չափ, սահման, բալանս չենք կարողանում պահել․․․


Կլինեն մարդիկ, որոնք կասեն՝ «Կյանքը շարունակվում է», ու կանեն իրենց հրավառությունը։

Այո, դուք ճիշտ եք, կյանքը շարունակվում է մեզ համար, իսկ 5000 ընտանիքի համար կանգ է առել։ Գիտե՞ք ինչ կասեմ ես ձեզ՝ հարգեք էն մարդկանց, որոնց շնորհիվ դուք ապրում եք։ Հարգեք նրանց ընտանիքներին։ Զսպեք ձեզ․․

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *