Կյանքս,պապիկդ մшհшցшվ, չսպասեց քո գալուն, չդիմшցավ… քո դասակի տղաներից տեսա գերիների մեջ

Կյանքս,պապիկդ մшհшցшվ, չսպասեց քո գալուն, չդիմացավ… քո դասակի տղաներից տեսա գերիների մեջ, ես ել գիտեի, որ դուք իրար հետ եք, վшխիցս քшրացել էի…

Արցախում шնհետ կորած համարվող Երկանյան Սենորի մայրը՝ Մարիան, գրել է․

Տղես` Սեն ջան, հիշում եմ հոկտեմբերի 14֊ին, երբ հեռախոսը միացնում-անջատում էիր, մտքումս ասեցի. «Սեն, դե գոնե մի հատ զանգի ձայնդ լսեմ», 5 րոպե չանցած՝ զանգդ եկավ, աչքերիս չհավատացի, ձեռքերս դողում էին, չգիտեմ թե ո՞նց վերցրի, բայց 2 նախադասություն լսեցի. «Մաամ դուք լավ եեեք, մամ դե պապային ասա շուտ զանգի, զարյադկես նստում ա»:

Շուտ անջատեցի ու զանգեցի պապայիդ, բալես, պապադ հետ զանգեց, բայց դու արդեն անհասանելի էիր։

Կյանքս, արդեն դարձավ 48 օր, ինչ չեմ լսել քո քաղցր ձայնը, 48 օր ա մամա չես ասում, 48 օր ա, արևս, կատակ չես անում։ Կյանքս,պապիկդ մшհшցшվ, չսպասեց քո գալուն, չդիմшցшվ։

Հիշու՞մ ես, որ քեզ ասեց. «Դու իմ անունն ես կրում,դու ես ինձ թшղելու»։ Կյանքս, չմտածես, ես գնացել եմ քո տեղը, իհարկե, ես չեմ արել այն, ինչ դու պետք է անեիր, բայց գնացել եմ։ Գիտե՞ս սաղ քեզանից էին հարցնում։ Բոլորը քեզ են սպասում։

Կյանքս, արևս, իմ օդ ու ջուր, իմ սիրտ՝ ես քեզ կարոտել եմ ահավոր: Սեն ջան, կյանքս, այսօր քո դասակի տղաներից տեսա գ երիների մեջ, ես ել գիտեի, որ դուք իրար հետ եք, վшխիցս քшրшցել էի։ Սեն ջան, վաղը բաձրանում են Ձեր մոտ, դիմացեք: Մի քիչ ել դիմացեք: Երանի այս պահին դուռը բացվեր ու դու մտնեիր, դա կլիներ իմ ամենա երջանիկ օրը: Սեն, ուժերս հատում ա, արի կյանքս, էլ չեմ կարող առանց քեզ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *