Կներեք էլի, խորհուրդ կտամ, որ Ձեր մայրիկի և հայրիկի հետ միասին․․ ու էլի Մարիամ Փաշինյանին

Ու էլի Մարիամ Փաշինյանին, Երբ պացիենտի աղջիկը ստախոս է: Նախ, օրիորդ Փաշինյան, ես Ձեզ հրավիրում եմ բանավեճի՝ ցանկացած ֆորմատով, զուտ այս ամենը և էլի շատ բաներ փաստացի Ձեր երեսին ասելու համար, և 2-րդ՝ անդրադառնամ Ձեր գրառմանը:Գրել եք, որ Հայաստանում կար մի ժամանակ, երբ խրախուսվում էին հանցագործությունը, գողությունը և կրիմինալը: Կներեք էլի, բայց ինչպես կասեր դասականը, իյա՞, իրո՞ք: Ես պահանջում եմ Ձեզանից, որ նման խրախուսանքի գեթ մեկ փաստ ներկայացնեք, թե՞ հերթական անգամ Ձեր հոր ճանապարհով եք ցանկանում գնալ՝ ստելով և դեմագոգիայով զբաղվելով:

Հարգելիս, հանցագործությունը խրախուսվում է ձեր օրոք: Մի՞թե հանցագործություն չէր, երբ ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները և հասցեները տրամադրում էիք ձեր համակիրներին, որպեսզի նրանք զանգահարեն, սպառնան, վիրավորեն և ահաբեկեն մարդկանց: Մի՞թե հանցագործություն չէ, երբ Ձեր հայրը «Սասնա ծռեր» տեռորիստական խմբավորմանը «ազատություն է տալիս», մի բան էլ՝ «դաշինք» կնքում նրանց հետ: Ի դեպ, նրանք սպանել են 3 ոստիկանի, պատանդ են պահել քաղաքացիների, բանկոմատ են թալանել: Գիտեիք, չէ՞:

Մի՞թե հանցագործություն չէ, երբ Ձեր հայրը Սորոսի կողմից ֆինանսավորվողներին լցրել է օրենսդիր և գործադիր մարմիններում, իսկ վերջիններս էլ ինչ հասցնում, պղծում են մեր, ի՛մ և քո՛ պետությունում: Մի՞թե հանցագործություն չէ, երբ Ձեր հայրը հրահանգում էր, որ դատարանների մուտքերն ու ելքերը փակվեն, իսկ հետո էդ մարդիկ ինչ-որ պաշտոնների են հայտնվում:Չէ, բայց շարունակեմ… Ձեր ասելով՝ Հայաստանից Եվրոպա չվերթներ չե՞ն եղել: Տուրիստների հոսք չկա՞ր, Հայաստանում մարդիկ չէին ստեղծագործո՞ւմ, նպատակասլաց չէի՞ն: Բավական է էլի, իրոք բավական է: Ժողովրդական լավ խոսք կա․ եթե դուք էշ եք, դա չի նշանակում, որ դիմացինն էլ է ձեզ նման:

Ի՞նչ է նշանակում՝ «ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները»:
Չլինի՞ էն ժամանակ, որ Ղազղանի խորոված, Կեր ու սուս, Ուրմիա կամ Խանգյալ էինք պատվիրում, հայկական չէր, հպարտությամբ չէին մատուցում, իսկ հիմա, վիձիծե լի, իշխանափոխությունից հետո, դարձան հայկակա՞ն: Վստահ եմ, որ վերը նշված հայկական ուտեստներին նույնիսկ ծանոթ չեք մինչ օրս, ընտանյոք հանդերձ:

Եվ ամենաաբսուրդը՝ «Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ: Կարճ ասած` տնտեսական հեղափոխությունն ընթացքի մեջ է»: Սա երբ ասում եք, հավատո՞ւմ եք Ձեր ասածին: Ես խորհուրդ կտամ, որ Ձեր մայրիկի և հայրիկի հետ միասին Հրանտ Բագրատյանի գրառումները կարդաք: Չնայած համաձայն եմ, որ կա տնտեսական աճ՝ միայն ու միայն ձեր ընտանիքում: Ձեր հայրը էլ «սպորտ-զալ» չի հաճախո՞ւմ, թե՞ ինքնաբերաբար է որովայնը մեծանում:

Քաղաքացիները ինչպես ապրել են, շարունակում են նույն ձև ապրել, դեռ մի բան էլ՝ վատ: Տնտեսությունը տեռորի եք ենթարկում և ասում, որ ա՞ճ կա: Մի խոսքով՝ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ եք դարձրել պետությունս:

Հ.Գ. Մեր իշխանության տարիներին, այո՛, ամեն ինչ չէ, որ հարթ է եղել, եղել են թերացումներ և սխալներ, բայց սա ի՞նչ ոչ ադեկվադ մտքեր են: Թե բա՝ բարև ձեզ, լա՞վ եք:

Հ.Գ.Գ. Ձեր իրական և ոչ իրական ֆեյքերին էլ կարող եք հրահանգել՝ «ֆաս»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *