«Կվերադառնա բումերանգի նման». Զատուլինը քննադատել է Բաքվում անցկացված շքերթը

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորական է համարում նաև Ռուսաստանի Դաշնության համար:  Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:

«Շքերթները, որոնք անցկացվում են, հանդիսանում են վիրավորական և նսեմացնելու փորձ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, այդ պատճառով, այն, ինչ հնչել է այդ շքերթի ընթացքում,

մասնավորապես Ադրբեջանի նախագահի հղումները և համեմատությունները Մեծ հայրենական պատերազմի ու Ղարաբաղի պատերազմի հետ, ֆաշիզմի դեմ պայքարի ու Ղարաբաղում իրականացված գործողության համեմատությունները, սրբապղծություն են,

սուտ են և արժանի են ամեն տեսակի դատապարտման»,- ասաց Զատուլինը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *