«Հա՛յկ, ամոթ քեզ, գնա՛ հորդ հայաթի ծառերն էլ հատիր». բնակչուհին՝ քաղաքապետին

«Հա՛յկ ջան, մոռացե՞լ ես Կիևյան 10 շենքի հայաթը, որ պապադ էր ըտեղ ապրում, ես էլ էի ըտեղ ապրում: Էդ կանաչ ծառերը հատել ե՞ս տվել»,- ասաց բնակչուհին: «Էս ի՞նչ ա մեր քաղաքի վիճակը. ամենուր բարձր շենքեր են կառուցվում, ոչ մի քաղաքացու կարծիք հաշվի չեն առնում…

Ես մինչև էսօր Նիկոլի կողմի մարդ եմ եղել, բայց էսօրվանից հիասթափվել են իրենից: Ես չեմ ասում՝ ինքը սուտասան է, շատ բաներ հավանում եմ, բայց էսօրվա օրով բերել եք…»,- շարունակեց նա`

խոսքը կրկին ուղղելով Երևանի քաղաքապետին. «Հա՛յկ, ամոթ քեզ, գնա՛ հորդ հայաթի ծառերն էլ հատիր՝ Կիևյան 10-ի»:

Արդեն հայտնել էինք, որ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները փակել են ճանապարհը. բողոքում են, որ հարևանությամբ բարձրահարկ շենք է կառուցվում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *