Հակառակորդը թիրախավորել է հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք

Ադրբեջանական զինված ուժերը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:

Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:

«Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *