Հայաստանի համար 2021 թվականը լարված է լինելու․ փոխվարչապետ

Ստեղծված իրավիճակում, որը պայմանավորված է ռազմական դրությամբ, կարեւորվում է մեր համատեղ ջանքերի կենտրոնացումը։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանին հաջողվել է կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովել ինչպես 2019 թվականին, այնպես էլ 2020 թվականին, ինչն աննախադեպ հաջողություն է, հատկապես համավարակի եւ պատերազմի պայմաններում, որը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ սանձազերծել է Ադրբեջանը։

Փոխվարչապետը նաեւ հիշեցրեց, որ երկրի երկարաժամկետ զարգացման եւ ճյուղային ռազմավարությունների վերանայման աշխատանքը սկսվել է 2018 թվականին, իսկ 2019 թվականին արդեն բազմաթիվ շտկումներ են կատարվել ինչպես ճյուղային ռազմավարություններում, այնպես էլ գլոբալ ռազմավարությունում։

«Ակնհայտ է, որ 2021 թվականը լարված է լինելու, բայց ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք բյուջե ունենալ, որում հաշվի կառնվեն հնարավոր բոլոր ռիսկերը եւ մարտահրավերները, կգեներացվեն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները դրանց արդյունավետ չեզոքացման համար,

քանի որ դա կապահովի երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կայունությունը եւ անվտանգությունը»,- շեշտեց Գրիգորյանը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *