Հայերը, կիրառելով հնագույն ծուղակը, հանճարեղ ձևով ջարդեցին թուրքերին ու …Արմեն Երանոսյանի շատ ԿԱՐԵՒՈՐ վերլուծությունը Շուշիում ընթացող մարտերի մասին

Արմեն Երանոսյանը գրում է. Հայոց բանակը հաղթանակ է տոնում Շուշիում։ Ապշեցուցիչ հաղթանակ Թուրքական էլիտար զորքերի նկատմամբ։ Վաղը և մյուս օրը, աշխարհի լրատվամիջոցները կհաղորդեն հայ ռազմաստրատեգիական մտքի հնարամտության մասին։ Գիտեք , շատ զարմանալի բան եմ նկատել հետևելով պաշտոնական լրատվության վերլուծությանը։ նկատել եմ ,թե ինչքան աղքատ է թուրքական բանակի ստրատեգիական միտքը . եվ համոզվեցի, որ նրանք միայն լավ զինված են, սակայն միտք չունեն։

Նրանք ովքեր ծանոթ են 1992 թ, Շուշիի ազատագրման օպերացիային , շատ լավ գիտեն այն ռազմական պլանը, որը կիրառվել է Գեներալ Ղզողլյանի և Տեր-Թադևոսյանի կողմից։ Ուշադիր հետևեք 9 օր ընթացող Շուշիի պաշտպանական մարտերից եկող ՊՆ ինֆորմացիային։ Կզարմանաք …նաև կհպարտանաք , Թուրքերը տառացի կրկնում են Կոմանդոսի ռազմաստրատեգիական պլանը։ Նույնիսկ գրո հի ուղղությունները քարտեզի վրա նույնն են։ 92֊ին Կոմանդոսի պլանով Գեներալ Ս.Բաբայանը քողարկված գրո հով Լիսագորի ուղությամբ գրա վեց այդ գյուղը և կտրեց Լաչինից Շուշիին օգնության շտապող թուրքական բանակի ճանապարհը։ Այսօր թուրքերը կրկնում են նույն բանը ։

Նույնիսկ Շոշի ուղությամբ Վ. Չիտչյանի և Քարին տակի , Օհանյանի գրո հների ուղությունները։ Հաստատե’ք սիրելի հայրենակիցներ, Թուրքերի տխմարությունը առ այն , որ Շուշին նաև անառիկ է երբ հայերինն է , իսկ հակառակում` 1992 է վկա ։ Հայերի դեմ կ ռվում են հայերի ռազմավարությամբ , մոռանալով որ բերդապարիսպների պաշտպանության ,,Ծուղակ,, կոչվող ռազմական ճարտարապետության և հնարամտության հորինողները նույնպես հայերն են։

Այս հնարամտության մասին շատ եմ պատմել մեր ամրոցների մոտ։ Այդ ծուղակի արդյունքն է այսօր 500 սպա նված թուրքական հատուկ ջոկատայինները։ Հայերը կիրառելով հնագույն ծուղակը, հանճարեղ ձևով ջար դեցին ու զր կեցին թուրքերին էլիտար զորքերից։

Օգտագործելով Կարմիր շուկան, որպես Բերդաքաղաքի 1-ին դարպաս, Շուշին պայմանական 2-րդ դարպաս , իրագործեցին ծուղակի փայլուն մար տավարությունը։ Փառք մեր Զորավարների , Հայոց Սպայական կազմի և հզոր բանակի Մարտիկներին։ Շուշին Հաղթեց , այսօր և վաղը կործանված թուրքական բանակի փշրանքները լիովին կոչնչացվեն ու Զորքը սրնթաց գր ոհի կանցնի խորտակելով թշնամու մնացորդներին։

Մեր միտքը անընդհատ թարմանում է … ոչ մի վհատություն , նույնիսկ երբ , չտիրապետելով ինֆորմացիային կհուսահատվեք , մտածեք , որ հայ զորավարները գաղտնի նոր հնարամտություն են մտածել և անպայման կիրառելու են։ Մեկ անգամ չէ ,որ թուրքական զե նքն ու զորքը խայտառակվել են Արցախում , այս անգամ կլինի վերջինը….. Արմեն Երանոսյան․ Ֆեյսբուք

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *