«Հայկական հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ցնցվում էր ոտքերի տակ». Կոցը՝ հարավում հայկական հակահարձակման մասին

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթի ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը, որն այս օրերին գտնվում էր Արցախում և լուսաբանում սեփական աչքերով տեսած ադրբեջանական վայրագությունները, թելեգրամյան իր էջում գրում է.

«Իմ տեղեկություններով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ ուժգին հակահարված է տվել՝ հետ շպրտելով ադրբեջանցիներին նախկինում գրաված դիրքերից, ներառյալ՝ Խուդաֆերինի ջրամբարի տարածքում:

Հրետանին աշխատում էր այնպես, որ հողը ցնցվում էր ոտքերի տակ: Նման դեպքերում, իհարկե, «ազատագրման» և «բռնազավթման»

մասին վաղաժամ հայտարարությունները հերքվում են նույնքան արագ, որքան դրանք նետվում են տեղեկատվական դաշտ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *