Հայտնի երգահան Էդուարդ Զորիկյան ջախջախիչ անդրադարձը Վլադիմիր Գասպարյանի պահվածքին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգահան Էդուարդ Զորիկյանը. –Պարո՛ն Զորիկյան, Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողներին վի րավորելուց հետո հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանը ու նախկին որոշ պաշտոնյաներ մինչ այսօր

ազատության մեջ։ –Մտածում եմ, որ պետք է մի բան հասկանանք՝ օրենքի առաջ այսուհետ բոլորը հավասար են։ Եվ էական չէ, ում գործը երբ կբացվի, ում հանդեպ ինչ քայլ կձեռնարկվի, սկզբունքը պետք է պահվի։ Մնացածը դա տական, իրավապահ համակարգի ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված։ Բնականաբար շատ էական է միանգամից գործողություններ անել խոշոր

ֆիգուրների նկատմամբ, որ մանր ու միջին ֆիգուրները հասկանան, որ քայլը լուրջ է, ինչը, բնականաբար, արվում է։ Իրենց մնա, կասեն՝ ներքևներից սկսեք, մե ղավորները ներքևի էշելոնում են։ Նկատի ունեմ, որ սպա նություններ, կոռուպցիոն գործարքների կատարում և այլն։ Վերը նշված սկզբունքը եթե պահվի, ընթացքում առաջացող այդպիսի հարցերին համապատասխան կառույցները կպատասխանեն, թե ինչո՞ւ է ուշանում պատասխանատվության կանչելու գործընթացը, ինչը հասարակության կողմից կընկալվի ու կընդունվի։ –Արդյոք իշխանություններն ավելի մե՞ղմ են վարվել նրանց նկատմամբ, քանի որ անընդհատ ասվում է, որ «թավիշն է մե ղավոր»,

որ նախկին պոտենցիալ հան ցագործներն այսօր ազատության մեջ են։ –Բազմաթիվ դա տական գործեր վարույթի մեջ են, շատ գործեր՝ քն նչական գործընթացի, ի՞նչ մեղ մության վերաբերյալ է խոսքը։ Ովքեր էլ ազատության կամ փախուստի մեջ են, դողը սրտների մեջ սպասում են իրենց հերթին։ Բոլորը պետք է պատասխան տան։ Իրենց կատարած հան ցագործությունների ապացույցները այստեղ-այնտեղ ազգի աչքը ծակող շքեղ դղյակներն են, որոնք չեն համապատասխանում պետական ծառայողի համեստ եկամուտին, եւ այս մարդիկ պետք է բացատրություն տան, թե ինչի հաշվին ու ինչպես են այդպիսի հարստություն կուտակել։

–Դուք գրել էիք, որ հարկավոր է ապամոնտաժել այդ դղյակները։ Բայց երկու տարի է անցել հեղափոխությունից, դղյակների տերերը շարունակում են ապրել դրանցում։ -Համացանցի մեջ մի փոքր քննարկում եղավ, որ ոչ թե պիտի քան դել, այլ այդ ամենը վերցնել եւ այլ նպատակով օգտագործել։ Սակայն էականը դա չէ, էականն այն է, որ այն, ինչ ձեռք է բերվել անօրինական ճանապարհով, պետք է վերադարձվի պետությանը, ժողովրդին։ Պետական պաշտոնյայի՝ անօրինական ճանապարհով ձեռք բերածը կատարվել է երկրի հաշվին՝ բանակի, բժշկի, կրթական համակարգի, ծերերի և մեր երե խաների։

Այսինքն՝ նրանք, լինելով պետական պաշտոնյաներ, քա նդել են պետության հիմքերը։ Դա ծանրագույն հանցագործություն է։ Իսկ այն, որ դղյակների տերերը չեն դադարում դրանցում ապրել, ժամանակավոր երևույթ է։ –Ամեն դեպքում, հասարակությունը կարծես գործողություններ է սպասվում իշխանությունից, ե՞րբ կլինեն պատ իժներ։ –Կարծում եմ, որ հասարակ ժողովուրդն ու քաղաքական շերտը տարբեր ձև են մտածում այս հարցի մասին։

Ես կարծում եմ՝ դատավարություններն իրենց ավարտին կհասնեն մյուս ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Ինձ համար շատ կարևոր է, որ գործընթացն սկսվել է։ այժմ ժողովրդի մի մասն ասում է՝ սկսեցիք, սակայն չեք ավարտում, ապա սուտ է, հեղափոխություն չի եղել, վարչապետը նախկինների դրածոն է ու այլն։ Մենք մոռանում ենք, որ քաղաքական ուժը իր հաշվարկն ունի։ Նա բացահայտ ցույց տվեց, թե ինչ ուղղությամբ է քայլելու, ուղղությունը ճիշտ է։ Մնացածը՝ կապրենք կտեսնենք։ Իշխանությունը մեզնից ավելի շատ է մտահոգված։ Իրենք լավ գիտեն, որ եթե ինչ-որ քայլ

արվել է, պիտի հասցնել տրամաբանական ավարտին։ Ե՞րբ կհասցվի, կարծում եմ՝ դա քաղաքական ինչ-ինչ գործոնների հետ է կապված, հաջորդ ընտրություններից առաջ կփորձեն արդյունք ցույց տալ։Մի փոքր դա հիշեցնում է կոմունիստների ժամանակի թունելի վերջում երևացող լույսի վերաբերյալ պատմությունը։ Կոնկրետ ԽՍՀՄ տարիներին մենք 70 տարի ապրեցինք այդ «թունելի վերջում լույսը տեսնելու» սկզբունքով։ այժմ

ժամանակները փոխվել են, լավ կլիներ, որ ողջ թունելը լուսավորեին։ Ես ցանկանում եմ, որ ի վերջո դառնանք օրենքի երկիր, ողջ աշխարհի հայերը իմանան, որ ամենապաշտպանվածն իրենց հայրենիքում են լինելու՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ սոցիալապես։ Արտերկրում բնակվողների երեխաների հետ կապված շատ վտանգներից են խոսում ՝ ԱՄՆ-ում թմրամոլությունն է, այլ տեղերում՝ այլ

խնդիրներ, սակայն միևնույն է, մարդիկ գերադասում են այդ երկրներում ապրել, ոչ թե ՀՀ-ում։ Այ սա՛ է մտահոգիչ։ Ներգաղթը դեպի Հայաստան ուշանում է։ Երբ Սիրիայում պատ երազմն սկսվեց, այստեղ բազմաբնակարան շենքեր կառուցողներն սկսեցին ձեռքերը շփել, որ ի վերջի կվաճառեն տները։ սակայն մեծ հաշվով ոչինչ չեղավ։ Ով էլ մուտք գործեց ՀՀ,

2 ամիս անց ընտանիքը վերցրեց ու գլուխը բռնած փախավ։ Հիմա ահավոր վիճակ է Լիբանանում, սակայն չեմ կարծում, որ զանգվածային նե րգաղթ կլինի։ Այս հարցի պատասխանը ոչ թե պետք է կապենք դրսի հետ, այլ ներսի։ Հայրենիքը բոլոր առումներով մնացած բոլոր պետություններից ավելի գրավիչ պիտի լինի։ Ա՛յ այստեղ դեռ շա՜տ անեիք ունենք։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *