Հայտնի է, թե ով է ընդդիմադիր 17 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն

Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն, ըստ InfoPort.am-ի տեղեկություններ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է:

Ինչպես այսօր հայտարարվեց ընդդիմադիրների հավաքի ժամանակ՝ միասնական թեկնածուի անունը կհայտարարվի վաղը:

Ընդդիմադիրները, ինչպես InfoPort.am-ին հայտնել է 17 կուսակցությունների շարքերում եղած իր աղբյուրը, Վազգեն Մանուկյանի թեկնածության վրա կանգ են առել դեռ օրեր առաջ՝ դիտարկելով նրան որպես կոնսենսուսային թեկնածու բոլորի համար, սակայն Մանուկյանը դիտվում է որպես անցումային փուլի վարչապետի թեկնածու:

Հետագայում՝ արտահերթ ընտրությունների դեպքում, արդեն ամեն քաղաական ուժ կառաջադրի իր թեկնածուին, սակայն, InfoPort.am-ի տեղեկություներով, մոսկովյան քաղաքական շրջանակները այնքան էլ չեն ողջունել Մանուկյանի հավանական առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ որպես ընդդիմադիրների միասնական թեկնածու:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *