Հայրը Ասկերանի, Ակնայի դիրքերում էր, որդին Թալիշում: Հերոս որդուն հողին հանձնեց, կրկին շարունակեց կռիվը: Կարող էր չվերադառնալ մшրտի, բայց…«Զինուժ»-ի լրագրող Դավիթ Դավթյանի գրառումը

«Զինուժ» հեռուստածրագրի լրագրող Դավիթ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ աջ կողմում` փոխգնդապետ Բաղդասարյանն է: Խաղաղ օրերին զորամասի զամպալիտը: Կռ վում` իր ուղղության հրամանատարը և զինվորի ընկերը: 20 տարուց ավելի է խրամատում է, ասելը և լսելը մի քանի վայրկյանի տևողություն ունի. ծառայելը`

քսան Ու ավելի տարիներ: Վերջին անգամ հանդիպել եմ պшտ երազմի օրերին, Արցախի ճակատային առшջ նագծում, հենակետում էր ապրում, գիշերում էր այնտեղ։ Փառք իրեն, այսօր մեր կողքին է: Գրառումը` տղայի մասին է: Հավանաբար հոր զինծառայությունը և քառորդդարյա

առաքելությունն իր ամբողջ պարտքը չէր: Որդու կյանքն էր: Հայրը Ասկերանի, Ակնայի դիրքերում էր, տղան Թալիշում: Ռոբերտը զո հվեց: Զո հվեց հայրենիքը պահելով, զո հվեց կռ իվ տալով: Եւ կռ վի ամենшթ եժ օրերին: Հերթական գործողությունից հետո, Բաղդասարյանը լուրն առնելուն պես և ցш վը ծանրացնելով ուսերի վրա, բացակայեց իր զորքից

գեթ 1 օր: Հերոս տղային հողին հանձնեց, դարձյալ շարունակեց կռ իվը: Խոսքերը այս դեպքերում ուժը կորցրած պետք է ճանաչել, ի՞նչ խոսել: Հրամանատարը 1 օր հետո` խրամատում էր և մինչև վերջին օրը զինվորից չհեռացավ, իր որդիներից չհեռացավ: Կարող էր հետ չգալ մար տի, հորդորել էին չգալ: Գոնե մի քանի օր հաղթահարել ցш վը և

կսկիծը: Բաղդասարյանն իր ամենամեծ ցш վը լռեցրեց միանգամից` զե նքը ձեռքին խնդիր կատարելով: Հայի այս տեսակին հակիրճ շնորհակալ լինելը ժուժկալություն է, գենից հեռանալու քողարկված շանս: Նրան, նման տղաներիը յուրաքանչյուր օր հիշել է պետք, յուրաքանչյուր օր ու յուրաքանչյուրին պատմել է պետք, նրանց մասին

վավերագրել է պետք և փոխանցել է պետք: Նրանց` մեծարել և նրանցից սովորել է անհրաժեշտ: Հայրենիք, նրանց նման, սիրել է պետք: Հուլիս ամսին արված այս լուսանկարը ինձ կրկնակի է ցш վեցնում, այս խաչից իմ հեռավորությունն է ցш վեցնում, Վանքասարին մոտենալու անհնարինությունն է ցш վեցնում: Հրամանատարը

ինձ ուղեկցեց այստեղ, այս բարձունք, աղոթքի և նվիրումի: Այս իրականության հետ որևէ ձև և որևէ ժամի համակերպվել չի ստացվում: Վանքասարը այսօր խո ցված է, ինչպես հրամանատարը, ոնց` մենք: Փոխգնդապետ Բաղդասարյան, ազգդ քեզ ճանաչելու է, տղայիդ ճանաչելու է, որդուդ և հողիդ կորուստը ցш սման է վերածելու: Իրական հերոս, Պատիվ ունեմ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *