Հայ գե րիները վերադարձան հայրենիք. կադրեր օդանավակայանից

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան վայրէջք կատարեց 44 հայ գե րիներին տեղափոխող ռուսական օդանավը:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան վայրէջք է կատարել 44 հայ գե րիներին տեղափոխող ռուսական օդանավը: Գե րիների հարազատները սպասում էին «Էրեբունի» օդանավակայանի հսկիչ անցագրային կետում։

Ծիծաղ, ուրախության ձայներ, մարդկանց հուսառատ ու դեռ սպասող՝ չհավատացող հայացքներ…

Sputnik Արմենիան ներկայացնում է հուզառատ կադրեր՝ օդանավակայանից։

Հիշեցնենք`դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գե րիների ու պա տանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գե րիները, որոնց գե րեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պшտերшզմnւմ հայկական կողմի шնհետ կnրшծների, գե րիների ու վիրшվnրների թվի մասին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *