Հանուն իշխանությունների դեմ ատելության հողին հավասարեցնել ականավոր բժշկի վաստակն ու նվիրումը՝ նողկալի է:

Հասկացանք,որ ատում եք իշխանություններին,բայց հանուն այդ ատելության հողին հավասարեցնել ականավոր բժշկի վաստակն ու նվիրումը,նողկալի է:

Լյովա Եղիազարյանը, անդրադառնալով բժիշկ Հրայր Հովակիմյանին պարգևատրելու վերաբերյալ չարախոսողներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերոսի կոչումը խաղալիք չէ. օվկիանոսից այնկողմ ապրող բժիշկը Հերոսի կոչման է արժանանում թերևս մի պարզ պատճառով՝ նա կոնֆլիկտ է ունեցել նախկին իշխանությունների հետ»:
Այսպիսի մտքեր է արտահայտնում «Հրապարակ» թերթը,Հրայր Հովակիմյանին Ազգային հերոսի կոչում տալու առիթով:

Տխուր է,շատ տխուր: Հասկացանք,որ ատում եք իշխանություններին,բայց հանուն այդ ատելության հողին հավասարեցնել ականավոր բժշկի վաստակն ու նվիրումը,նողկալի է: Ուշադրություն դարձրեք «օվկիանոսից այն կողմ» մտքին: Ինչու՞հանկարծ այդ հիշեցին:Ազգային հերոսներ Ալեք Մանուկյանը,Քըրք Քըրքորյանը,Էնրիկո Էռնեկյանը նույնպես օվկիանոսից այն կողմ էին: Թե՞Նիկոլայ Ռիժկովն է ապրում Հայաստանում:

Ամոթ է: Ատելությունը մթագնել է ամեն ինչ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *