Հանցավոր խումբ. փորձել են գողանալ ԲՀԿ-ի կրծքանշանը

Արարատի մարզի իրավապահները բացահայտել են հանցավոր խումբ, որոնք, մտնելով տարբեր բնակարաններ, փորձել են գողություն կատարել: Մասնավորապես, Սերգեյ Ստեփանյանը 2016 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:30-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք գործելով Բաբկեն Ավետիսյանի՝ Մասիս քաղաքի 3-րդ փողոցի 128/1 հասցեում գտնվող առանձնատուն, այնտեղից գաղտնի հափշտակել է վերջինիս զգալի չափերով՝ 29000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույքը՝ մեկ ժամացույց, թվով 4 հատ բիժուտերիայից վզնոցներ և մեկ «Մանե» ապրանքանիշի կոնյակ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սերգեյ Ստեփանյանը, Երեմ Գազարյանը Նարեկ Սարգսյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնության գալով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, իրենց հանցավոր մտադրությունը իրակացնելով, 2017թվականի հունվարի 01-ին՝ ժամը 01:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ, պատուհանը բացելու եղանակով, ապօրինի մուտք գործելով Հունան Թովմասյանի՝ Մասիս քաղաքի 3-րդ փողոցի 19/1 հասցեում գտնվող առանձնատուն, այնտեղից փորձել են գաղտնի հափշտակել վերջինիս զգալի չափերով՝ 37.086,68 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույքը՝ 31.000 ՀՀ դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կրծքանշանը,

1 և 10 ՌԴ ռուբլի մետաղադրամները, որոնք համարժեք են 86.68 ՀՀ դրամին, «ԱռեքսիմԲանկի» կողմից տրամադրված բանկային քարտը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ նրանց դեպքի վայրում նկատել են, Նարեկ Սարգսյանի փախուստը կանխել են Հունան Թովմասյանը և նրա որդին Հակոբ Թովմասյանը, իսկ ինքը դիմել է փախուստի:

Վերոնշյալ խմբից երկուսը կալանավորված են, իսկ ահա խմբի մյուս անդամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *