Հանքում մահացածներից երկուսի կանայք հղի են երկրորդ երեխայով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա:

Ավելի ուշ պարզվել է, որ մահացածները մեղրաձորցի երիտասարդներ են՝ Հայկ Սաֆարյանը (ծնված 1986 թ.), Բագրատ Խաչատրյանը․ (ծնված 1991 թ.) և Արամ Գոգոլյանը․ (ծնված 1993 թ․):

Նրանք ազգականներ էին, 34-ամյա Բագրատ Խաչատրյանը և 29-ամյա Հայկ Սաֆարյանը ամուսնացած են, մեկական մանկահասակ երեխա ունեն, երկուսի կանայք էլ հղի են, սպասում են երկրորդ զավակին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *