Հաչացեք խոհանոցից, վայրահաչեք ինչքան կարող եք, Հայաստանի ժողովրդի ՀԱՎԱՏԸ հանդեպ Փաշինյան Նիկոլը անսասան է․ Ալիս Սողոմոնյան

ՀԱՎԱՏ
Ալեքսանդր Մակեդոնացու ականջին մեկը փսփսում է.
-Բժիշկդ ծախված է, արդեն ՉՀԱՎԱՏԱՍ նրան, կարող է փորձի քեզ թունավորել:
Մակեդոնացին այս փսփսացողի ներկայությամբ կանչում է բժշկին, գլխացավի հաբ ուզում ու անմիջապես կուլ տալիս:
Փսփսացողն ասում է.
-Բայց ես քեզ զգուշացրել էի:
-Ավելի լավ է ես թունավորվեմ, քան թե ՀԱՎԱՏՍ կորցնեմ տարիներով իմ կողքին եղած բժշկիս հանդեպ:
Հեղափոխությամբ մերժված հները՝ թաթերը դրած լրատվական դաշտի վրա, ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե չեն դադարում իրենց հաչոցները իշխանության դեմ: Մարդն այդ ի՜նչ աստիճանի պիտի սրբություն ոտնահարած լինի, որ ճգնաժամի պայմաններում անգամ մոռանա երկրի ծանր վիճակը, մոռանա իր մութ անցյալն ու նորից փորձի իր կեղտոտ ոտքերով մտնել հազիվ մաքրված երկիր: Եվ իր, այսպես ասած, վերադարձը փորձի ապահովել ո՛չ թե վրայից կեղտերը մաքրելո՛ւ ճանապարհով, այլ ժողովրդին թունավորող իր սուտ բարբաջանքներով հաղթանակած ժողովրդի ՀԱՎԱՏԸ կոտրելու անհույս փորձով:


Դրանք՝ այդ մերժվածներն ու քաղաքական աղբանոց նետվածները, ինչքա՜ն պիտի ամոթի զգացումը կորցրած լինեն, որ իրենցով արած հսկայածավալ լրատվամիջոցներով անդադրում նյարդային վիճակ ստեղծեն աղետի դեմ պայքարող իշխանության համար:
Այդ սրբապիղծ երիտթուրքերը փորձում են ամեն ինչ բարդել նոր իշխանության վրա, անգամ տարերային աղետների մեջ են մեղադրում: Կարկուտ է տեղացել՝ Փաշինյանն է մեղավոր: Կորոնավիրուսը մարդկային կյանքեր է խլում՝ Փաշինյանն է մեղավոր: Տարիներով պատերազմի մեջ եղած երկրի սահմաններն է թշնամին գնդակոծում՝ Փաշինյանն է մեղավոր:
Ի դեպ, դուք՝ անցյալի մնացուկներ, անգամ ա՛յս դեպքի վրա փորձեցիք Փաշինյանին խոցել՝ ձեր նենգ մտածելակերպով զուգահեռներ տանելով Փաշինյանի որդու զորացրվելու և մեր սահմանին ազերիների ոտնձգությունների միջև: Եթե դուք սովոր էիք հայ ժողովրդից թալանած ձեր փողերով արտասահմանում ձեր թուլաների համար շքեղ դղյակներ գնել, Նիկոլ Փաշինյանն իր նորակոչիկ որդուն հա՛տկապես Արցախ ուղարկեց ծառայելու․․․
Դուք՝ սրբապիղծ հներ, որ հորթային հրճվանք եք ապրում Հայաստանին եկող ամեն մի վտագի դեպքում, մի՛ շտապեք ուրախանալ, փառք Աստծո, մեր սահմանները ամուր պահող հրաշալի զինվորներ ունենք, որոնք երեկ արժանի հակահարված տվեցին դավադիր թշնամուն:
Փառավորվե՛ն սահմանը պահող մեր զինվորները, որոնց հասցեին միայն ու միայն գովաբանական խոսքեր պիտի ասվի:

Հաչացեք, վայրահաչեք ինչքան կարող եք, նրանց ու Հայաստանի ժողովրդի ՀԱՎԱՏԸ հանդեպ Փաշինյան Նիկոլը անսասան է: Հաչացեք խոհանոցից, ձեր թաքուն հավաքներից, հաչացեք համացանցում ձեր վարձակալած կայքերից, ձեզանից ազատագրված Հայրենիքում դուք տեղ չե՛ք ունենալու:

Հաչացե՛ք, կապտեք, գունափոխվեք, ժողովրդից թալանած փողերով ձեր կաշին փոխած, ձեր հավատքն ուրացած ազգադավներ, ձեր փայփայած նախկինների 20-ամյա ռեժիմի ստվերը տեղ չունի մեր Նոր ու լուսավոր երկրում:


Սիրելի ժողովուրդ, շան հաչոց համարեք ռոբականների և հանրապետականների ամեն մի վայնասուն և մնացեք հաստատուն՝ մեզ Անկախ, Ազատ Հայաստան պարգևած Հեղափոխության արժեքների հանդեպ: Սա նույնն է, թե ՀԱՎԱՏԸ պահել Նիկոլ Փաշինյանի հանդեպ, մարդ, ով չի թալանում, չի գողանում ու երկու տասնամյակ շարունակ ավերի վերածած երկիրն ուզում է Երկիր դարձնել:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *