«Հասկանո՞ւմ է արդյոք Ալիևը՝ ինչ է հիմա տեղի ունենում». Մեդվեդև

Ռուս լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը թելեգրամի իր ալիքում գրում է.

«Հասկանո՞ւմ է արդյոք Ալիևը՝ ինչ է հիմա տեղի ունենում: Հասկանո՞ւմ է, որ Ադրբեջանը դադարում է սուբյեկտ լինելուց, այլ դառնում է օբյեկտ միջազգային հարաբերություններում: Հասկանո՞ւմ է, որ այս ամենը ոչ թե համագործակցություն է, այլ, այսպես ասենք, կորպորատիվ կլանման յուրօրինակ ձև:

Ամենայն հավանականությամբ, հասկանում է: Ու հազիվ թե սա նրան դուր է գալիս: Բայց ընթացիկ իրադրությունում այլևս ոչինչ անել չի կարող: Ընդ որում, նա, իհարկե, հասկանում էր, որ Թուրքիայի հետ բավական բարդ է լինելու համագործակցություն կառուցելը, սական, հավանաբար, նա կարծում էր, որ ինչ-որ ձև կկարողանա իրավիճակը թեքել իր օգտին:

Բայց այնպես ստացվեց, որ այսօր նրա բանակը Թուրքիայի հատուկծառայությունների վերահսկողության տակ է, Ադրբեջանի տարածքում գտնվում են գրոհայիններ, Ղարաբաղն այդպես էլ մնաց վերահսկողությունից դուրս: Այսինքն, առկա է հիմք ապագա պատերազմի համար, որում Ադրբեջանն առանց Թուրքիայի չի հաջողի:

Բայց դրա դիմաց պաշտոնական Բաքուն պետք է զիջի իր ինքնիշխանությունը, ավելի խորն ընդունի թուրքական բիզնեսը և աջակցի Անկարայի աշխարհատնտեսական նախագծերին:

Արդյո՞ք այժմյան պատերազմն՝ այս ելքով, արժեր այս ամենին: Հնարավոր է, որ հասարակ ադրբեջանցիներին շատ ձեռնտու է դառնալ Թուրքիայի պրոքսի-նահանգ, ավելին, նրանք հենց դա էլ ուզում են:

Իսկ ինքը՝ Ալի՞ևը: Որքանո՞վ են նրա հավակնությունները շոյված: Լավ հարց է, թեպեդ ոչինչ էլ ետ չես բերի»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *