Հարավային հատվածում մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հարավային հատվածում՝ Բերձորից մինչեւ Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ.

«Մեր ԶՈւ-երին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *