Հարգարժան վարչապետ` բա մենք սե՞նց էինք պայմանավnրվել․ Մանե Էլբակյան

Մանե Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Ախր եթե չասեմ կնշանակի իմ սկզբունքներին դավաճանում եմ։
Պարոն Փաշինյան հարգարժան վարչապետ` բա մենք սե՞նց էինք պայմանավորվել։ Ի՞նչ է նշանակում ժողովրդավարական երկիր ստեղծելու ամենա կարևոր կառույցի վերակազմավորման գործում` բանի տեղ չդնել ժողովրդի ակտիվ մեծամասնության կարծիքները, ցանկությունները, խորհուրդները։


Ես հասկանում եմ, որ պաշտոն ստանձնելուց հետո մարդիկ մտածում են` իրենք ամեն ինչ ամենքից ավելի լավ են հասկանում, բայց դա այդպես չի և այդպես չպետք է լինի։
Լավ իմացեք` ժողովրդից կտրվելով կտրվում եք իրականությունից։
Սխալը սխալի հետևից անելով հնարավորություն եք տալիս հակահեղափոխության քարոզչամեքենային հիասթափության շատ լուրջ ալիք բարձրացնել, էլ չեմ ասում, որ արդեն այնպիսի մարդիկ են հիասթափության խոսքեր գրում, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ եմ տեսնում։ Պետք է լսել մարդկանց կարծիքները, ընդունել առողջ քննադատությունը և դրանից եզրակացություն անել հետագա քայլերի արդյունավետ լինելու համար։

Պարոն Փաշինյան` Դուք ասում էիք, որ բոլոր կարևորագույն որոշումները լինելու է ժողովրդի մեծամասնության սրտով։ Հիմա Դուք վստա՞հ եք, որ այն ինչ անում է ԱԺ-ում մեծամասնություն կազմող` Ձեր Իմ քայլը խմբակցությունը, ժողովրդի սրտո՞վ է։


Գոնե մեկ անգամ Ձեր ֆեյսբուքյան էջով թեկուզ, հարցման դրեք` օրինակ կո՞ղմ եք այս որոշումներին, այս քվեարկությանը և տեսեք ժողովրդի մեծամասնության կարծիքը։ Ես շատ լավ գործիք եմ Ձեզ առաջարկում, օգտագործեք։

Հ. Գ. Ձեր իշխանության հիմնախնդիրը պետք է լիներ` նախկին հանցագործ, կոռումպացված իշխանությանը պատասխանատվության ենթարկելու և թալանածը ետ վերադարձնելու հեղափոխության խոստումը կատարելը։

Հ.Գ.Գ իսկ տնտեսական մասով խոստումները կիրականացնեիք 2-րդ ժամկետով ընտրվելուց հետո` առաջին խոստումները կատարելու դեպքում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *