Հարգելի Գագիկ Ծառուկյան, Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ սա սթափ և գիտակից հայ ժողովուրդն է, ով երբեք նախկին ռեժիմին չի ներելու, իսկ դուք նախկին ռեժիմի ֆինանսական գլխավոր ներկայացուցիչն եք

Հայկ Թորոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ծառուկյան Գագոն մտահոգա, բա էս քյասիբ երկրում դոլարով միլիարդատեր դարձար, այսօր օրենքի երկիր է ձևավորվում, իշխանության տերն էլ ժողովուրդն է, օրենքն էլ չի վաճառվում, բա մտահոգ կլինես, բա ինչ պիտի լինես։

Ասենք թե օրը 24 ժամ համապատասխան ելույթներ ունենաս, ասենք թե՛ ոչ մի բան չի փոխվելու, մեկա ամեն բան համապատասխան պատասխանատվության է ենթարկվելու, հարգելի գագիկ ծառուկյան, այս ժողովուրդը լուսնից չի իջել,

ոչ էլ այլմոլորակայիններն են բերել, սա այն նույն ժողովուրդն է, որ հացին կակա է ասում, սա այն նույն ժողովուրդն է, որ տեսնում է սարի գլխին սարի բոյին մի սրտացավ բարերար միլիարդները դիզած Առյուծի ձագերին տնական կաթ ու մածուն է կերակրում, սա այն ժողովուրդն է, որը սերժ ու քոչարյանա տեսել, տեսելա թե դուք հարգելի «բարերար» քանի տասնյակ թիկնապահներով եք շրջել, տեսելա թե քյասիբ երկրում քանի միլիոն դոլարանոց խնջույքներ եք իրականացրել, տեսելա թե՛

սերժին ու քոչարյանին քանի կիլոգրամանոց ոսկե արձաններ եք նվիրել, սա այն ժողովուրդնա, որ Ձեր կազինոյում մսաղացի նման աղում եք, սա այն ժողովուրդնա, որ 20 տարի, ամեն ամիս օրը 24 ժամ միայն խոսքերով ու կեղծ ժպիտով ցավներն եք տանում, սա այն ժողովուրդնա, որը հանուն պարոն Փաշինյանի Ձեզ 2018 թ-ին թույլ տվեց մուտք գործել Ազգային Ժողով, մտածելով, որ ի վերջո այս անգամ իսկապես մի փոքր հոգատար կլինեք, բայց երբ ողջ երկրում համաճարագային պատերազմ է, դուք սարի գլխին հով ու զով կենդանիներով զվարճանում էիք, այժմ երբ նկատեցիք, որ շատ հնարավոր է,

Ձեզ մանդատից զրկեն և քրեորեն պատասխանատվության ենթարկեն և Ձեր ապօրինի գույքերը բռնագրավեն, նորից ասենք թե՛ հիշեցիք համապատասխան ժողովրդին… Հարգելի Գագիկ Ծառուկյան, Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ սա սթափ և գիտակից հայ ժողովուրդն է, ով երբեք նախկին ռեժիմին չի ներելու, իսկ դուք նախկին ռեժիմի ֆինանսական գլխավոր ներկայացուցիչն եք։
Սիրելի հայրենակիցներ, չկա աշխարհում որևիցե մի երկիր, որտեղ բիզնեսի սեփականատիրոչ դատապարտվելուց հետո իր բիզնեսները մնացել են առանց շահագործման և աշխատողները դարձել են գործազուրկ, վստահ եղեք, որ եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը դատապարտվի, միևնույնն է,

այն մարդիկ որոնք իր բիզնես ոլորտներում աշխատում են, ապա էլի աշխատելու են.. Իվերջո ցանկացած գործարար ավելի շատ կախվածություն ունի իր աշխատողից, քան աշխատողը գործատուից, երբեք Ձեզ չթերագնահատեք։

Դուխով Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք, կինոն նոր է սկսվում։ Ամուր տեր կանգնեք Ձեր ձայնի քվեին, այն քվեին, որի ժամկետը, 5-տարին էր.. Կինոն կիսատ չի մնալու։ Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *