Հարգելի վարչապետ, ուշացումով եմ տեղադրում գրածս, լայքեր դժվար թե հավաքեմ մեծ թվով, բայց ուզում եմ, որ կարդաք անպայման

Էմմա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի վարչապետ, ուշացումով եմ տեղադրում գրածս, լայքեր դժվար թե հավաքեմ մեծ թվով, բայց ուզում եմ, որ կարդաք անպայման։
Ես հարց չունեմ, ես ունեմ խնդրանք։
Մենք Ձեզ ընդունում ենք, որպես շատ հարազատ մարդ, որպես ընտանիքի անդամ։ Դուք արեցիք մի բան, ինչի մասին 30 տարի երազում էր մեր ժողովուրդը, վերջապես ստացվեց, շունչ ենք քաշել, մեր պետության ապագային նայում ենք լավատեսորեն և լի ենք հույսով, որ վերջապես ունենալու ենք հզոր, անկախ և զարգացած երկիր։


Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ ձեր հասցեին որոշ «կենդանիներ» հնչեցնեն վիրավորանքներ, հայհոյանքներ: Այդ վիրավորանքները միայն Ձեզ չեն վերաբերում, նաև մեզ`Ձեզ սատարողներին, վստահողներին, ընտրողներին, սիրողնըրին և հարգողներին, հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությանը սփյուռքը ներառյալ։


ԴՈՒՔ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆ ԵՔ!!! ❤️
Դա խոսքի ազատություն չէ, դա մարդու իրավունքների սահմանափակում չի կարող լինել, երբ վիրավորում են մի ողջ ժողովրդի!!!
Դուք աշխարհի ամենամեծ լեգիտիմություն ունեցող ղեկավարներից եք!!! Ովքե՞ր են այդ «կենդանիները» որ պիտի իրավունք ունենան Ձեր հասցեին հայհոյանքներ հնչեցնել և մնալ անպատիժ։
ՌԴ-ում քրեական պատասխանատվություն է սահմանված իշխանության նկատմամբ անհարգալից արտահայտություններ հնչեցնելու համար։
Դուք ավելի քան իրավունք ունեք նման օրենք ընդունելու, քանի որ լեգիտիմ եք ավելին, քան շատուշատ ղեկավարներ։
Ուստի խնդրանքս է, ԵՂԵՔ ԽԻՍՏ, օրենքով արգելեք որևէ անհարգալից վերաբերմունք և արտահայտություն ժողովրդի իշխանության վերաբերյալ։
Սիրում ենք Ձեզ ❤️Աստված պահապան։
Տարածել և լայքեք, որ վարչապետին հասնի!!!

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *