Հարսանիք Շուշիում. Ես չգիտեմ երբևէ բառեր կգտնեմ պատմելու այն ինչ զգում եմ հիմա…

Հայոց ոգու անկոտրունության մասին են խոսում այն բազմաթիվ վերածնունդի դրսևորումները, որոնց ականատես են լինում այս օրերին:

Մի կողմից հակառակորդը փորձում է ընկճել արցախցիներին, նրանց հայրենի հողերից դուրս հանել, մյուս կողմից արցախցիները շարունակում են համառորեն պայքարել իրենց գոյաբանության իրավունքները հայրենի հողում պաշտպանելու համար:

Արցախում աշխատող այլազգի լրագրողները հիացական հրապարակումներ են անում այն մասին, թե ինչպես են հայերը անմիջապես մաքրում ու կարգավորում հակառարորդի ավերած վայրերը՝ վերստին ապրելով այնտեղ:

Վերջերս ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին օրերի ընթացքում մաքրվեց, կարգի բեվեց, այնտեղ սկսեցին հնչել եկեղեցական զանգեր ու աղոթքներ: Այնտեղ հոգևոր հայրերը շարունակում են կրոնական արարողություններ կազմակերպել:

Իսկ այսօր նույն այդ եկեղեցում կատարվել է հարսանեկան արարողություն: Այս մասին է հայտնում իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով անձամբ է ներկա եղել արարողությանը: Նա գրել է, որ չգիտի, թե երբևէ բառեր կգտնի պատմելու այն ինչ զգացել է նա այս պահերին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *